Բաժիններ՝

«Արսենալ»-ը չհաղթեց. Մխիթարյանը չմասնակցեց խաղին

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 10-րդ տուրում «Արսենալ»-ը հյուրընկալվեց «Կրիստալ Փելաս»-ին:

Առաջին կեսի վերջնամասում տան տերերը՝ «Կրիստալ Փելաս»-ի ֆուտբոլիստները, 11 մետրանոց հարվածի շնորհիվ առաջ անցան հաշվի մեջ: Երկրորդ կեսում՝ 51-րդ րոպեին, «զինագործներից» հաշվի հավասարությունը վերականգնեց Ջական: 5 րոպե անց՝ 56-րդ րոպեին, Օբամեյանգը առաջ մղեց «Արսենալ»-ին: Սակայն «Կրիստալ Փելաս»-ը կրկին 11 մետրանոց հարվածի միջոցով կարողացավ խուսափել պարտությունից: «Կրիստալ Փելաս»-«Արսենալ» 2:2:

Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը պահեստայինների շարքում էր և այդպես չմասնակցեց խաղին:

Այս տուրից հետո «Արսենալ»-ը 22 միավորով 4-րդ տեղում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս