Բաժիններ՝

Տվյալների միջմոլորակային փոխանցումից՝ անտառների փրկություն. Space Apps Challenge Armenia

Հայաստանը երրորդ անգամ մասնակցում էր ԱՄՆ օդագնացության և տիեզերական հետազոտությունների ազգային ադմինիստրացիայի (ՆԱՍԱ) Space Apps Challenge Armenia մրցույթին: Ինչպես միշտ այս անգամ ևս մասնակից թիմերը ունեին 24 ժամ կիրառական և նորարական լուծումներմշակելու և ժյուրիին ներկայացնելու համար: Պետք է ոչ միայն ներկայացնել գաղափարները, այլև ներկայացման ընթացքում անհրաժեշտ էր կիրառել տվյալների վիրտուալացում, կոդավորում, դիզայն և այլ միջոցներ: Մրցույթի պայմանն է, որ ստեղծված լուծումները լինեն բաց կոդով և հասանելի այլ մասնակիցների համար:

Այս տարի Space Apps Challenge Armenia-ի առաջին տեղը զբաղեցրած թիմի համար FAST հիմնադրամն է  նախատեսել  հատուկ մրցանակ: Հաղթող թիմի 2 անդամներ հնարավորություն ստացան մեկնել Հոլանդիա՝ Եվրոպական տիեզերական հետազոտության և տեխնոլոգիայի կենտրոն` տիեզերական տեխնոլոգիաներին ու հետազոտություններին ծանոթանալու համար:

2-րդ տեղը զբաղեցրած թիմը ստացել է Xiaomi Mi Bunny MITU Block Robot Builder ռոբոտ, որը հաղթողին հանձնել է Լոկատոր ընկերությունը։

Մրցույթում առաջին հորիզոնականն է զբաղեցրել  INDIGO թիմը: Թիմի անդամները նշում են, որ տվյալների միջմոլորակային փոխանցումը չափազանց դանդաղ է իրականանում և իրենք որոշել են ավտոմատացնել այս պրոցեսները և թողնել այս գործը արհեստական բանականությանը:

Կարդացեք նաև

«Մեր նախագծում մենք օգտագործել ենք մեքենայական ուսուցումը, որպեսզի մեր վիրտուալ իրականությունում  ուսոմնասիրենք նեյրոնային ցանցը, որը վերաստեղծվում է իրական մոլորակների տվյալներից»:

Թիմի անդամները նշում են, որ իրենց նախագիծը րովերների համար է, որոնք կուղարկվեն Լուսին, կամ այլ մոլորակներ:

2-րդ հորիզոնականը զբաղեցրել է 4EST թիմը: Թիմի անդամները նշում են, որ իրենց լուծումը օգնում է գտնել անտառներ և զգուշացնել հավանական այնպիսի  վտանգների մասին, ինչպիսիք են անօրինական անտառահատումները, ճանապարհները անտառներում, գյուղատնտեսությունը, անօրինական հանքերը և ալն:

«Վերջին 24 ժամերի ընթացքում ստեղծվել է մեր վեբ-հավելվածի դեմո տարբերակը և ուսումնասիրվել են անտառների լուսանկարներ մշակելու նեյրոնային ցանցեր: Այս նախագծում մենք օգտագործել ենք մեքենայական ուսուցման տեխնոլոգիաները՝ անտառները վերլուծելու և հասկանալու համար»,- նշում են թիմի ներկայացուցիչները:

Նշենք, որ Nasa Space Apps Challengy-ը մրցութային ֆորմատ է, որտեղ 48 ժամվա ընթացքում մասնակիցները վերջնական տեսքի են բերում և ներկայացնում իրենց նորարարական լուծումները: Հայաստանում այս մրցույթն անցկացվում է 24 ժամում:

Հիշեցնենք, որ միջազգային մրցույթի հայաստանյան փուլի կազմակերպիչը X-TECH ընկերությունն է, համակազմակերպիչը՝ FAST-ը, ինովացիոն հովանավորները՝ Լոկատոր ընկերությունն ու Ինտերնետ հանրություն հ/կ-ն:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս