
«Երբեք չեմ ասել, որ Մեսսին 20 անգամ զուգարան է գնում». Մարադոնա

Արգենտինացի նախկին ֆուտբոլիստ և մարզիչ Դիեգո Մարադոնան հայտարարել է, որ հարձակվող Լիոնել Մեսսիին համարում է աշխարհի լավագույն ֆուտբոլիստ:
Ավելի վաղ, 57-ամյա արգենտինացին, խոսելով Մեսսիի՝ ազգային հավաքականում ելույթների մասին, ասել էր, որ առաջատարը չի կարող լինել այն տղան, ով մինչև խաղի մեկնարկը 20 անգամ զուգարան է վազում:
«Կան մարդիկ, ովքեր ցանկանում են ինձ վատ դրության մեջ դնել Մեսսիի առաջ, բայց նրանք չեն կարող, քանի որ նրա հետ մեր բարեկամությունն ավելին է, քան լրագրողները կարող են պատկերացնել:
Ես գիտեմ, թե ով է Մեսսին: Նա աշխարհի լավագույն խաղացողն է: Կան խաղացողներ, որոնք 20 անգամ վազում են զուգարան, բայց ես երբեք չեմ ասել, որ դա վերաբերում է Մեսսիին»,- նշել է Մարադոնան:
Սիրարփի Աղաբաբյան