
Արքայազն Հարրիի նախկին ընկերուհին մերկացել է շնաձկան հետ լուսանկարվելու համար

Արքայազն Հարրիի նախկին ընկերուհին՝ պարուհի եւ մոդել Քրեսիդա Բոնասը, Fishlove-ի (Սեր ձկների հանդեպ) հակաձկնորսական արշավի համար մերկ նկարվել է ամերիկացի դերասանուհի Էլիզաբեթ Մաքհովեռնի, Մայքլ Ջեքսոնի դստեր՝ Փերիսի եւ այլ հայտնի դեմքերի հետ միասին: Այդ մասին հայտնել է Daily Mail-ը:
Սեւ-սպիտակ լուսանկարում 29-ամյա Բոնասը կեցվածք է ընդունել դեմքով դեպի խցիկը՝ կրծքին սեղմելով ոչ մեծ շնաձուկ: «Ձկան որսի չարաշահումը ոչ միայն կործանում է մեր հիանալի ընդջրյա կյանքը, այլեւ վնաս է հասցնում առափնյա բնակիչներին: Դա հանգեցնում է գործազրկության եւ վնասում նրանց, ովքեր կախված են օվկիանոսից»,-լուսանկարը մեկնաբանել է մոդելը: Նա հավելել է, որ հպարտանում է բնապահպանական ակցիային իր մասնակցությամբ եւ հույս ունի հասարակության ուշադրությունը հրավիրել ձկների՝ չափից ավելի մեծ ծավալներով որսի խնդրի վրա:
https://www.instagram.com/p/Bog3Ix6g5Nz/?utm_source=ig_embed