
Հավի կոտլետներ՝ ֆրանսիական ձևով

Բաղադրիչներ
- Հավի կրծքամիս – 900 գ
- Ձու – 5 հատ
- Մայոնեզ – 1 ճ/գ
- Ալյուր – 2 ճ/գ
- Կանաչ սոխ – 1 փունջ
- Բուսայուղ – 1 ճ/գ
- Աղ՝ ըստ ճաշակի
- Աղացած սև պղպեղ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
- Հավի կրծքամիսը կտրատել խորանարդաձև մոտ 5×5 մմ չափերի: Աղ և պղպեղ ցանել, ավելացնել ձուն և մայոնեզը, լավ խառնել: Ավելացնել մանր կտրատված սոխը և ալյուրը, նորից լավ խառնել:
- Տաքացրած տապակի մեջ կոտլետներ ձևավորել գդալով և տապակել 2 կողմից:
Պատրաստեց Անի Գաբուզյանը