Բաժիններ՝

Ադրբեջանցի միլիարդատերը մեղադրվում է հայտնի երգիչ Ավրաամ Ռուսոյի առևանգման փորձի մեջ

Ռուսաստանաբնակ միլիարդատեր Թելման Իսմայիլովը, ով «Չերկիզովսկի» շուկայի նախկին սեփականատերն է, իր զարմիկ Զաուր Մարդանովի հետ մեղադրվում է 2004թ.-ին հայտնի երգիչ Ավրաամ Ռուսոյի առևանգման փորձի մեջ: Այս մասին հայտնում է ադրբեջանական «Մեյդան»-ը:

Միլիարդատիրոջ և նրա զարմիկի նկատմամբ հարուցվել է քրեական գործ: Հետաքննության վարկածի համաձայն՝ 2004թ. Իսմայիլովը և նրա զարմիկը փորձել են առևանգել Ավրաամ Ռուսոյին, և ստիպել նրան համերգային համատեղ գործունեություն ծավալել:

Մեղադրվող կողմը հրաժարվում է առաջադրված մեղադրանքներից և դրանք համարում անհեթեթ: «Ամբողջովին պարզ է, որ այդպիսի բան չի եղել»,- ասել է մեղադրվող կողմի փաստաբանը: Սեպտեմբերի 18-ի դատավարությամբ Իսմայիլովի համար պետք է խափանման միջոց ընտրվի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս