![](/banners/BeFunky-design.jpg)
Արամ Հակոբյանը 3-րդ տեղով է ընթանում աշխարհի առաջնությունում
![](https://168.am/wp-content/uploads/2018/09/947281.jpg)
Թուրքիայի Գեբզե քաղաքում շարունակվող աշխարհի մինչև 20 տարեկանների շախմատի առաջնությունում կայացան նախավերջին` 10-րդ տուրի պարտիաները:
Տղաների պայքարում Արամ Հակոբյանը կիսեց միավորը մրցակցի հետ: Ոչ-ոքի խաղացին նաև Մանուէլ Պետրոսյանը և Շանթ Սարգսյանը: Միակ հաղթանակը տոնեց Հայկ Մարտիրոսյանը:
10-րդ տուրից հետո Արամ Հակոբյանը 3-րդ է և ունի 7,5 միավոր: Առաջատարը 9,5 միավորովՊարհամ Մաղսուդլուն է: