
Դե Բրույնեի հրաժարագինը՝ 250 միլիոն եվրո

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան պատմել է, թե որքան է Քևին դե Բրույնեի հրաժարագինը:
«Նա չափազանց լավն է: Շատ արագաշարժ խաղացող: Բիլսան («Լիդսի» գլխավոր մարզիչը) ասաց ինձ, որ դե Բրույնեն իր սիրելի ֆուտբոլիստն է: Նա կարողանում է ամեն ինչ անել: Անհավատալի տղա է:
Նրա հրաժարագինը 250 մլն եվրո է: Այնպես որ, ներեցեք, բայց նա չի վաճառվում»,- ասել է Գվարդիոլան:
Սիրարփի Աղաբաբյան