Բաժիններ՝

Mercedes-Benz-ը ներկայացրել է GLE քրոսովերի նոր սերունդը

Mercedes-Benz կոնցեռնը ներկայացրել է GLE քրոսովերի նոր սերունդը: Ինչպես նշում են ընկերության կայքում, ավտոմոբիլը վաճառքի կհանվի 2019 թվականի սկզբից։ Արտադրողները հուշում են, որ արտաճանապարհային մեքենան օժտված է բազմաթիվ նորամուծություններով:

Այսպես, կոմպլեկտացիաներից մեկում ավտոմեքենան հանդերձված կլինի նորագույն կախոցով՝ E-Active Body Control 48-վոլտանոց համակարգով, որը զուգորդում է պնեւմատիկայի եւ հիդրավլիկայի առավելությունները:

Նաեւ ավտոմոբիլը հանդերձված է վարման օգնության Active Stop-and-Go Assist համակարգով: Շարքի բոլոր ավտոմեքենաները ստացել են լիակատար շարժաբեր: Նոր սերունդը կստանա MBUX — Mercedes-Benz User Experience նորագույն մուլտիմեդիական համակարգը, որը լիովին կադապտացվի ավտոտիրոջը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս