
Արման Սահակյանը լծվել է ԲՀԿ ավագանու ցուցակի համար ձայներ ապահովելու գործին. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդին՝ Արման Սահակյանը, լծվել է ԲՀԿ ավագանու ցուցակի համար ձայներ ապահովելու գործին:
«Աջափնյակում ՀՀԿ-ի նախկին ակտիվիստները եւ շտաբի պետերը նույն ակտիվությամբ շտաբներ են բացում ԲՀԿ-ի համար:
Հիշեցնենք, որ Արման Սահակյանը եւ ԲՀԿ ավագանու ցուցակի առաջին համար Նաիրա Զոհրաբյանը խնամիներ են»: