Բաժիններ՝

«Այս մրցաշրջանում «Յուվենթուսն» ավելի լավն է, քան «Ռեալը». նրանց կիսապաշտպանությունը սարսափ է առաջացնում». Դինո Ձոֆ

Այլ ոչ թե Ռոնալդուն: «Յուվենթուսի» և Իտալիայի հավաքականի նախկին դարպասապահ Դինո Ձոֆը գտնում է, որ թուրինյան ակումբը հիմա ավելի ուժեղ է մադրիդյան «Ռեալից»:

««Յուվենթուսն» այս տարի ավելի լավն է, քան «Ռեալը», որովհետև թուրինցիների կիսապաշտպանությունը սարսափ է առաջացնում: Նրանց մոտ է Էմեր Ջանը, Բերնարդեսկին, ով շատ է աշխատում պաշտպանությունում, և Մաթյուիդին՝ անհավանական ֆուտբոլիստ: «Յուվեն» պակաս ուժեղ չէ, քան «Ռեալը», և դաշտի կենտրոնում, և հարձակման գծում: «Յուվեի» շատ ֆուտբոլիստներ պոտենցիալ ունեն: Նրանք չեն զիջում «Ռեալին»»,- Ձոֆին է մեջբերում AS-ը:

«Ռեալը» 3 անգամ անընդմեջ հաղթեց Չեմպիոնների լիգան:

«Յուվենթուսը» «Ռեալից» գնեց Կրիշտիանու Ռոնալդուին 112 մլն եվրոյով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս