Հիմնային մթերքներ. խուսափեք ավելորդ քաշից, վաղաժամ ծերացումից ու տհաճ հիվանդություններից
Ինչպես պարզվել է, շատ մթերքներ, որոնք մարդը սովոր է օգտագործել իր սննդակարգում, օրգանիզմում ստեղծում են թթվային միջավայր, որը դանդաղեցնում է փոխանակության պրոցեսները։ Այստեղից էլ՝ ավելորդ քաշը, վաղաժամ ծերացումն ու շատ տհաճ հիվանդություններ։ Միակ փրկությունը թթվահիմնային հավասարակշռության և առողջ ներդաշնակության վերականգնումն է մարդկային օրգանիզմ անվամբ այդ բարդ համակարգում։
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հիմնային մթերքների ցանկը, որոնց գործածությունը ձեզ կվերածի առողջ և երջանիկ մարդու։
Կիտրոն
Կիտրոնը, հիրավի, զարմանալի միրգ է։ Թվում է, թե ինչպես այդ թթու մթերքը կարող է իջեցնել օրգանիզմի թթվայնության մակարդակը։ Ամբողջ հարցը pH-ի մեջ է։ Նրա 9,0 մակարդակը դեղին գույնի ցիտրուսային այս միրգն այն ամենահիմնային մթերքն է դարձնում։ Սա մրսածության, վիրուսային հիվանդությունների ու այրոցի դեմ հզոր միջոց է և օգնում է պայքարել ոչ միայն բարձր թթվայնության դեմ, այլև հանդիսանում է բնական հակասեպտիկ։
Կիտրոնն անփոխարինելի մթերք է նաև լյարդը մաքրելու համար։ Թվում է, թե այս ամենն օրը մի բաժակ տաք կիտրոնաջրով սկսելու լավ առիթ է։
Տերևավոր բազուկ
Շվեյցարական մանգոլդը ամենահիմնային մթերքներից է։ Նրա տերևները հագեցած են վիտամիններով, սպիտակուցներով, բջջանյութով ու հանքային աղերով։ Այս բույսն օգնում է կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը, ուժեղացնում է ուղեղային գործունեությունը ու վերականգնում է տեսողությունը։ Տերևավոր բազուկն անհավանականորեն օգտակար է սիրտ-անոթային համակարգի համար, այդ պատճառով էլ համարձակ կերպով ամառային աղցանների մեջ մի կապ մանգոլդ ավելացրեք։
Վարունգ
Վարունգն ամենահին բանջարեղենային կուլտուրաներից է։ Այս հիմնային մթերքն օգնում է արագ կարգավորել մարսողության պրոցեսը և չեզոքացնել թթու միջավայրը։ Բացի այդ, այս պարզ մթերքն 90%-ով բաղկացած է ջրից, ինչն այն ավելի օգտակար է դարձնում դեմքի մաշկի վիճակի լավացման համար։
Բողկ
Բողկի կիրառությունն օգնում է կարգավորել աղիների կծկողականությունը, իջեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը, ակտիվացնում է փոխանակության պրոցեսները, բարելավում է սիրտ-անոթային համակարգի գործունեությունը և օգնում է պայքարել մաշկային հիվանդությունների դեմ։ Հետաքրքիր է, որ բողկը խորհուրդ է տրվում օգտագործել առանձին, այլ ոչ աղցանների մեջ։
Նեխուր
Նեխուրը նույնպես մտնում է ամենահիմնային մթերքների ցանկի մեջ։ Այն ունակ է դանդաղեցնել ծերացման գործընթացը, բարելավել ջուր-աղային փոխանակությունը, խթանել ստամոքսահյութի սեկրեցիան ու կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը։ Այս բույսի արմատի ու տերևների մեջ պարունակվում են վիտամիններ, հանքանյութեր, ամինաթթուներ և եթերայուղեր։
Սխտոր
Այս սուր հոտով մթերքը ոչ միայն հիմքի աղբյուր է, այլև իմունիտետն ամրապնդելու համար կարևոր օղակ։ Այն օժտված է բարձր հակամանրէային հատկություններով, իսկ նրա բույրը կզարդարի ցանկացած ճաշատեսակ։
Բազուկ
Բոլոր վիտամինները, հանքանյութերն ու բջջանյութը, որ պարունակվում են այս բանջարեղենի մեջ, բարերար ազդեցություն են գործում օրգանիզմի վրա՝ նրան պարգևելով երիտասարդություն և առողջություն։
Ավոկադո
Այս կանաչ յուղային պտուղը նպաստում է թթվահիմնային հավասարակշռության պահպանմանը, հարուստ է վիտամիններով, ամինաթթուներով և մոնոհագեցած ճարպաթթուներով, որոնք ամրապնդում են սիրտ-անոթային համակարգը։
Սեխ
Սեխը զարմանալի pH թիվ ունի՝ 8,5։ Սեխի կիրառությունը ցուցված է միզաքարային հիվանդության, երիկամների ու մրսածության հիվանդությունների ժամանակ։ Բուրավետ, հյութեղ պտուղը բարձրացնում է տրամադրությունը, օգնում հաղթահարել անքնությունը և սթրեսը։
Ի դեպ, ձմերուկը պակաս օգտակար չէ, քանի որ հսկայական քանակությամբ բջջանյութ ու ջուր է պարունակում։ Բացի դրանից, այն ևս հիմնային մթերք է։
Հնդկաձավար
Եթե դու մինչև այժմ միայն բրինձ ես ուտում, դու երևի դեռ հնդկաձավար չես փորձել։ Նրա սննդարար հատկությունները կապահովեն քո ողջ օրվա էներգիան։ Սիրիր հնդկաձավարը, և քո սիրտ-անոթային համակարգն անպայման շնորհակալ կլինի քեզ հիանալի ինքնազգացողությամբ։
Բանան
Բանանը զարմանալի միրգ է։ Էներգիայի այս հիասքանչ աղբյուրը պարունակում է հսկայական քանակությամբ պեկտին ու օսլա, որոնք բարերար ազդեցություն են թողնում մարսողական համակարգի վրա։
Բանանը պարունակում է վիտամիններ, երկաթ ու էնդորֆիններ, և այդ պատճառով էլ այն ունակ է ոչ միայն էներգիայով ապահովել, այլև տրամադրություն բարձրացնել։ Սպիտակուցների ու աղերի ցածր պարունակության շնորհիվ բանանը շատ օգտակար է նրանց համար, ովքեր տառապում են երիկամների հիվանդություններով։
Ցիկորիում
Այս հիմնային մթերքը ոչ միայն գերազանց կերպով փոխարինում է սուրճին, այլև լավ է ազդում նյարդային համակարգի վրա։ Ցիկորիումը պարունակում է ինուլին, որն իջեցնում է արյան մեջ շաքարի մակարդակը, իսկ պեկտինը, որով այնքան հարուստ է ցիկորիումը, օգնում է հագեցնել քաղցի զգացումը ու զսպել ախորժակը։
Հատապտուղներ
Ինչպես պարզվեց, բացի վիտամինների ու միկրոէլեմենտների հսկայական քանակությունից, հյութեղ հատապտուղները պարունակում են աղիների աշխատանքի համար անհրաժեշտ բջջանյութ ու հակաօքսիդանտներ, որոնք ունակ են արգելակել օրգանիզմի ծերացումը։
Բրոկկոլի
Կաղամբի այս տարատեսակը՝ բրոկկոլին, հարուստ է վիտամիններով ու միկրոէլեմենտներով, որոնք անհրաժեշտ են երիկամների առողջ աշխատանքի համար, ինչպես նաև ողնուղեղային ու միացնող հյուսվածքների նորմալ կենսագործունեության համար։
Արքայախնձոր կամ անանաս
Հարուստ է A և C վիտամիններով։ Այն օգնում է հաղթահարել անգինան, թոքաբորբը, արթրիտը, կանխում է աթերոսկլերոզի զարգացումը և արագացնում է վերքերի կազդուրման գործընթացը։ Անանասի հյութը խորհուրդ է տրվում օգտագործել հիշողության ամրապնդման ու երիկամների հիվանդության դեպքում։ Այն գրեթե սպիտակուց չի պարունակում, սակայն հարուստ է սննդային մանրաթելերով ու բջջանյութով։
Խաղող
Իր հարուստ բաղադրության շնորհիվ այս համեղ պտուղը նպաստում է իմունիտետի ամրապնդմանը, նվազեցնում է ուռուցքային հիվանդությունների առաջացման հավանականությունը, օգնում է կարգավորել արյան զարկերակային բարձր ճնշումը և ազատվել հոդացավից։
Խաղողը շատ հարուստ է նյարդային համակարգի համար, օգնում է սթրեսները հաղթահարել ու կարգավորում է քունը։ Գլխավորը, խաղողն օգնում է դանդաղեցնել ծերացման պրոցեսն ու երիտասարդացնել օրգանիզմը։
Բրյուսելյան կաղամբ
Բրյուսելյան կաղամբը խորհուրդ է տրվում աթերոսկլերոզի, իշեմիկ հիվանդության, փորկապության, շաքարախտի, ալերգիաների ու անգամ անքնությունից ազատվելու համար։ Քանի որ կաղամբի մեջ շատ ֆոլաթթու կա, այն շատ օգտակար է հղիներին։ Այս պտուղն օգնում է նաև ազատվել ավելորդ քաշից։
Մանգո
Այս քաղցր պտուղը պարունակում է վիտամիններ, հանքանյութեր, բջջանյութ ու պեկտին։ Այս բուրավետ միրգը բնական հակադեպրեսանտ է, քանի որ նպաստում է սթրեսից ազատվելուն ու տրամադրության բարձրացմանը։ Մինիմում կալորիաներ ու սպիտակուցներ ունենալով՝ մանգոն հիանալի պտուղ է բոլոր նրանց համար, ով ցանկանում է ազատվել ավելորդ կիլոգրամներից։ Թվում է, թե ավելի համեղ դիետա անգամ չես մտածի։
Սպանախ
Վիտամինների և միկրոէլեմենտների՝ մարդկային օրգանիզմի համար օգտակար այսպիսի համադրություն չես գտնի ոչ մի կանաչու մեջ, իսկ սպանախի առողջարար հատկությունները վաղուց են գնահատվում առողջ սննդի կողմնակիցների կողմից։ Եթե սննդակարգիդ մեջ ավելացնես սպանախ, մաշկի, մազերի ու ատամների առողջությունն անպայման ավելի լավ վիճակում կլինի։
Քինոա
Պրոտեինների հսկայական քանակի շնորհիվ իր սննդարար հատկություններով այն ունակ է մրցել անգամ կենդանական ծագում ունեցող մթերքների հետ։ Ունի ընդհանուր ամրապնդող ազդեցություն, բուժում է պոդագրան ու ռադիկուլիտը, օգնում է հեմորոյի ու ուռուցքային հիվանդությունների բուժման ժամանակ։
Քինոայի սերմերը նպաստում են օրգանիզմից թույների դուրսբերմանն ու մարսողական պրոցեսների կարգավորմանը։
Առվույտի ծիլեր
Առվույտի ծիլերն ունեն բացառիկ բաղադրություն։ Նրանք պարունակում են հսկայական քանակությամբ վիտամիններ, ամինաթթուներ, հանքանյութեր ու քլորոֆիլ՝ մարդու օրգանիզմում տեղի ունեցող բոլոր կենսաքիմիական պրոցեսների հզոր խթանիչը։ Առվույտը լավացնում է արյան որակը ու բարձրացնում հեմոգլոբինը։
Այն հիմնայնացնող հզոր ազդեցություն ունի, իջեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը, կարգավորում է սիրտ-անոթային համակարգի գործունեությունը ու կանխում է ծերացումը։ Գլխավորը, որ այն մատչելի է կլոր տարին։
Կտավատի սերմեր
Կտավատի սերմերը շատ հիմնային մթերք է, որը պարունակում է հսկայական քանակությամբ բջջանյութ ու E վիտամին, իսկ նրա հակաբորբոքային հատկություններն օգնում են կանանց դաշտանադադարն ավելի թեթև տանել։
Պապայա
Այս միրգը սեխ է հիշեցնում, իսկ նրա բույրը շատ դեպքերում նման է մորու բույրին։ Այս էկզոտիկ միրգը զարմանալի է նրանով, որ պարունակում է հատուկ պապաին նյութը, որը նպաստում է մարսողական պրոցեսների բարելավմանը, հատկապես մսային կերակրատեսակներից հետո։
Պտուղները պարունակում են բջջանյութ, ածխաջրածիններ ու սպիտակուց՝ միևնույն ժամանակ մնալով վիտամինների ու միկրոէլեմենտների հարուստ հավաքածու ունեցող, ցածր կալորիականությամբ մթերք։
Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը