Ինչու չի կարելի հնդկաձավարն ուտել կաթի հետ
Mirkrasoty.life-ը գրում է, որ ընդունված է համարել, որ կաթով պատրաստված հնդկաձավարը շատ օգտակար է։ Սակայն դիետոլոգների մեծ մասը համաձայն չէ այդ պնդման հետ։
Հնդկաձավար և կաթ։ Այս երկու մթերքն առանձին օգտագործելու դեպքում բավական օգտակար են առողջությանը։ Հնդկաձավարը հարուստ է երկաթով, ինչպես նաև B խմբի վիտամիններով։ Ձավարեղենի մյուս տեսակների համեմատ՝ այն ամենաշատն է պիտակուցներ պարունակում։ Հնդկաձավարը բարդ ածխաջրեր է պարունակում, որոնք երկար են յուրացվում, ինչը նշանակում է, որ այս մթերքը կօգնի երկար ժամանակ հագեցնել սովը։
Կաթն առաջին հերթին մեծ քանակով կալցիում է պարունակում։ Այն հարուստ է նաև բազմաթիվ վիտամիններով ու միկրոէլեմենտներով, այդ թվում՝ մագնեզիում, կալիում, ֆոսֆոր, պղինձ, A, B, D, E, C, PP վիտամիններ։
Հնդկաձավարի ու կաթի համադրությունը, սակայն, լավագույն համադրությունը չէ։ Խնդիրն այն է, որ կաթն ու հնդկաձավարը բոլորովին տարբեր մթերքներ են, որոնցից յուրաքանչյուրը վերամշակվում է տարբեր ֆերմենտների շնորհիվ։ Ի տարբերություն կաթի՝ հնդկաձավարը ծանր ուտելիք է համարվում, այդ պատճառով էլ հարկավոր է այն առանձին օգտագործել։
Սա դեռ ամենը չէ. ամենակարևոր հանգամանքն այն է, որ հնդկաձավարում պարունակվող երկաթը խոչընդոտում է օրգանիզմի կողմից կալցիումի յուրացմանը։ Այս համադրությունը լավագույն ազդեցությունը չի ունենում նաև աղեստամոքսային տրակտի աշխատանքի վրա, և դրա օգտագործման արդյունքում կարող են արտահայտվել այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են որովայնի գրգռվածությունը, դիարեան, որովայնի փքվածությունը։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը