Հուլիսի 4-ին, ժամը 10:36 «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արարատյան 62/123 հասցեում այրվում է պահեստի տանիք:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ լուր տարածվեց, որ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ՀՀ ՀՔԾ-ն հրավիրել է հարցաքննության Մարտի 1-ի գործով։ Կարծես թե յուրահատուկ սցենարով են զարգանում իրադարձությունները։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Էջմիածինցի քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանի` Դոն Պիպոյի գործը կարծես թե տեղում դոփում է: Ինչպես հայտնի է, նա կալանավորվել էր հունիսի 19-ին, այնուհետեւ նրան մեղադրանք էր առաջադրվել երեք անձի առեւանգելու, նաեւ ապօրինի զենք-զինամթերք պահելու համար:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 4-ին կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը։
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը տեղեկացրել է, որ Սերժ Սարգսյանի տան տրամադրման հետ կապված աշխատանքները դեռեւս ընթանում են, իսկ հիմնական խնդիրը կապված է անվտանգության ապահովման հետ:
«Ժամանակ» թերթի տեղեկություններով` նախօրեին տեղի է ունեցել «Ապարան» ջոկատի հրամանատար, ապարանցի Ռազմիկ Պետրոսյանի դստեր հարսանիքը, որին մասնակցել են ԵԿՄ նախկին եւ ներկա բազմաթիվ անդամները:
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից զանգվածային լրատվական միջոցներում տեղ գտած հրապարակումների կապակցությամբ պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորությունների շրջանակներում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2017թ. ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչությունը «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ում կատարել է պետական բյուջեից, հանրապետական նպատակային հատուկ ֆոնդերից և պետական այլ աղբյուրներից հատկացված միջոցների ծախսման նպատակայնության և հիմնավորվածության, գնումների գործընթացի օրինականության ստուգում:
Ադրբեջանում հերթական անգամ շփոթել են Հայաստանի ու Կոլումբիայի դրոշների գույները: Հուլիսի 3-ին՝ ֆուտբոլի Աշխարհի առաջնության Կոլումբիա-Անգլիա հանդիպման ժամանակ Բաքվի ամենահայտնի շինություններից համարվող Flame Towers բարձրահարկ շենքերից մեկը ներկվել է Հայաստանի Հանրապետության պետական դրոշի գույներով:
Միացյալ Նահանգների ABC հեռուստաալիքի լրագրող Բրայան Ռոսը, որը սխալ է թույլ տվել ԱՄՆ-ի նախագահ Դոալդ Թրամփի եւ ազգային անվտանգության հարցերի գծով նրա նախկին օգնական Մայքլ Ֆլինի մասին ռեպորտաժում, հեռացել է պաշտնից:
Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հուլիսի 3-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
«Ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, Արագածոտնի նախկին մարզպետ, ՀՀԿ-ական Սարգիս Սահակյանը, որ վաղուց վայր է դրել պաշտոնական լիազորությունները, այնուամենայնիվ փորձում է ստվերային կերպով վերահսկել մարզպետարանի գործունեությունը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին ԱՄՆ անկախության օրվա կապակցությամբ:
Ճապոնիայի Ակիհիտո կայսեր առողջական վիճակը, որին բժիշկներն այս շաբաթվա սկզբին անկողնային ռեժիմ էին նշանակել, սկսել է բարելավվել:
Գագիկ Հարությունյանը որոնվում է որպես անհետ կորած։
Բռնություն են գործադրել բողոքի ակցիային մասնակից անչափահասների նկատմամբ:
ԱՄՆ-ի կողմից մի շարք ներմուծվող ապրանքների համար մաքսերի սահմանումը կարող է հանգեցնել համաշխարհային մասշտաբի առեւտրական պատերազմի:
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք -Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել «Ֆլեշ» ՍՊԸ-ի բազայի պետ Հ. Հովսեփյանին՝ բռնության գործադրմամբ, դրա գործադրման սպառնալիքով ինքնիրավչության համար։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկ Հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն տարածեց, որ Մարտի 1-ի գործով 2018 թվականի հուլիսի 3-ին որոշում է կայացվել ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է սահմանադրական կարգը:
«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն, ամենայն հավանականությամբ, Սահմանադրությամբ նախատեսված յոթ տարին չի պաշտոնավարի:
Պուշկինի անվան դպրոցը տարրական կրթական ծրագիր իրականացնելու լիցենզիա չունի:
«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017 թ. տարեկան հայտարարագիրը։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մանվել Գրիգորյանի մերձավորների պնդմամբ՝ նրա վրա վերջում կմնա «զենքի» հոդվածը, «որի համար մի քանի տարի է հասնում։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հուլիսի 4-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀԿ-ից մեծ արտահոսքը շարունակվում է, թեեւ պաշտոնական տվյալները բավական մեղմ պատկեր են ներկայացնում:
Հուլիսի 4-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը: 7-8-ը՝ կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 4-ին ժամը 00:00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են, բացառությամբ Վանաձոր-Ալավերդի-Վրաստան ավտոճանապարհի:
Հուլիսի 3-ին՝ ժամը 21:00-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ավետ Ավետիսյան փողոցի թիվ 25 շենքի բակում գտնվող խաղահրապարակում երեխայի ձեռքն արգելափակվել է ատրակցիոնի ճաղավանդակում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հուլիսի 3-ին` ժամը 20:07-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կորյունի և Նալբանդյան փողոցների խաչմերուկի մոտակայքում քաղաքացին անհայտ մակնիշի և պետհամարանիշի ավտոմքենայով վրաերթի է ենթարկել միջին տարիքի կնոջ, ով գտնվում է ճանապարհի երթևեկելի հատվածում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հուլիսի 4-ին` ժամը 02:14-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հնարավոր է Երևան քաղաքի Ռոստովյան և Գարեգին Նժդեհի փողոցների խաչմերուկի մոտակայքում քաղաքացին նկատել է ս.թ. հունիսի 9-ից որոնվող Հ. Հ.ին: