Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք, Էրեբունի, Շենգավիթ և Կենտրոն վարչական շրջաններում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 4-ին կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը։
- Ժամը 10.30-17.00-ն Նոր Նորք վարչական շրջանի՝ 1-ին, 2-րդ զանգվածների, Բագրևանդ թաղամասի,
- Շենգավիթ վարչական շրջանի` Շարուրի փողոցի, Շիրակի փողոցի 13-ից-39, 20-ից-72, Արտաշիսյան փող․ 90-ից-150 համարների, Շիրակի 3, 4, 5 նրբանցքների, Աէրացիա թաղամասի,
- Էրեբունի վարչական շրջանի՝ Նոր Արեշի 4, 8, 12, 15, 17, 22, 24 փողոցների, Ազատամարտիկների փողոցի 68-ից-166 /զույգ/, 167-ից-179 /կենտ/ համարների, Աթոյան փողոցի 82-180 համարների, Էրեբունի փողոցի 20, 22, 24 համարների, Ազատամարտիկների փողոցի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ նրբանցքների, Էրեբունի զանգվածի Խաղաղ Դոն փողոցի,
- ժամը 11․00-17․00-ն Կենտրոն վարչական շրջանի՝ Ալեք Մանուկյան, Ռոստոմի, Արհեստավորների, Զավարյան, Քաջազնունի, Աղյուսագործների, Կորի, Երվանդ Քոչարի, Շարա Տալյան, Վրացյան փողոցների և նրբանցքների, Տիգրան Մեծի պող. 23-ից-31, Նար Դոսի փող․ 36-ից-130, Վարդանանց փող․ 20-ից-150 համարների։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: