Պաշտպանության փոխնախարարը 5 միլիոն 595 հազար ռուբլու շահաբաժին է հայտարարագրել. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017 թ. տարեկան հայտարարագիրը։
Հայտարարագրից տեղեկանում ենք, որ Փախչանյանը 900 հազար ՌԴ ռուբլով վաճառել է իրեն պատկանող «AUDI A6 V6 2.8» մակնիշի ավտոմեքենան։ Նախորդ տարվա վերջին ունեցել է փոխառություններ՝ 4 միլիոն 500 հազար դրամի չափով։
Դրամական միջոցները 2017 թ. սկզբին կազմել են 2 միլիոն 340 հազար դրամ, 2500 ԱՄՆ դոլար ու 990 հազար ՌԴ ռուբլի, իսկ տարեվերջին՝ 1 միլիոն 200 հազար դրամ, 16 հազար 400 ու 1 միլիոն 360 հազար ռուբլի։
Տարեկան եկամուտները ստացվել են 5 միլիոն 20 հազար դրամ աշխատավարձից, 694 հազար 200 ռուբլի վարձակալության դիմաց ստացված վճարից, 5 միլիոն 595 հազար ռուբլի շահաբաժնից ու 1043 դոլար տրված փոխառությունների դիմաց ստացված վճարից»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: