Բաժիններ՝

Հրդեհ ռեստորանային համալիրի այգում

Հուլիսի 24-ին` ժամը 04:02-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Մասիս քաղաքի 2-րդ թաղամասում:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կենտրոնական հրապարակ 5/2 հասցեում գտնվող ռեստորանային համալիրի այգում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:30-ին, մարվել՝ 04:48-ին: Այրվել են փայտե ցանկապատի կառուցատարրերը՝ 18 քմ և 0,5 քմ վառելափայտ:

Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս