ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորություններից բխող վերահսկողական գործառույթներ իրականացնելու նպատակով պետական վերահսկողական ծառայության կողմից միջնորդություն ներկայացնելու կարգը սահմանելու մասին:
Շինարարների փողոցում շենքերից մեկի բակում կայանված «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի ապակին կորել են:
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:
«Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանը առաջիկա համագումարում պատրաստվում է ներկայացնել իր թեկնածությունը Երկրապահ կամավորական միության նախագահի պաշտոնում:
Հայաստանի գավաթակիր «Գանձասար-Կապանը» ժամանել է Լեհաստան և առաջին մարզումն է անցկացրել:
Ղրիմի միացումը եւ Ռուսաստանի հետ ՆԱՏՕ-ի հարաբերություններում մյուս խնդիրները դեռ առիթ չեն ՌԴ-ի մեկուսացման համար:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի ինքնաթիռը քիչ առաջ վայրէջք կատարեց Բելգիայի Թագավորության մայրաքաղաք Բրյուսելում:
Հուլիսի 10-ին ժամը 17:00-ի սահմաններում Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղի բնակիչ 1994թ. Ս. Գ-ն, վարելով «ՎԱԶ -2106» ավտոմեքենան Խնուշինակ գյուղի կենտրոնական ճանապարհին բախվել է ճամփեզրին առկա աղյուսներին և ստորին ծնոտի ու ձախ ծնկահոդի սալջարդ վնասվածքներով տեղափոխվել շրջբուժմիավորում։
Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում է «ՀՀ կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև մշակութային և ստեղծագործ ոլորտների համար Միության «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին ՀՀ մասնակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիրը վավերացնելու մասին օրինագիծը։
ԵԱՏՄ-ի Ներքին շուկաների հարցերով խորհրդատվական կոմիտեն քննարկել է Եվրասիական տնտեսական միության երկրների միջեւ առեւտրի առավել զգայուն խնդիրները և դրանց լուծմանն ուղղված հարցերը:
Լարսի անցակետում ռուսական կողմից հերթը կազմում է մոտ 4 կմ և անցկետում գտնվում են մոտ 60 բեռնատար ավտոմեքենա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ փոխնախարար Արմեն Փամբուխչյանը՝ ներկայացնելով Լարսի անցակետում ստեղծված իրավիճակը:
Հայաստանի ռուսական ռազմակայանի հետախույզները դասակներ կազմելու շրջանակներում թիկունքում կոչնչացնեն պայմանական հակառակորդի կապի հանգույցը՝ դեսանտ իջնելով բանակային օդուժի Մի-8ՄՏՇ ուղղաթիռներով:
Հուլիսի 11-ին, ժամը 10:49-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Արճիս գյուղի դպրոցի կաթսայատան վթարային խողովակն ապամոնտաժելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի կարծիքով՝ Գոռ Երիցյանի մրցակիցը հեշտ հակառակորդ չէ:
Այսօր Ազգային ժողովում քննարկվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։
«Լեսթերի» կիսապաշտպան Ռիհադ Մահրեզը պայմանագիր ստորագրեց «Մանչեսթեր Սիթիի» հետ:
Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում է ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը։
Իրանի ռազմաօդային ուժերի կործանիչը հուլիսի 11-ին վթարի է ենթարկվել է երկրի հարավ – արեւելքում:
Հարավային տարածշրջաններում հաստատված բարձր ջերմաստիճանների պատճառով Հարավային ռազմական օկրուգի հրամանատարությունը ձեռնարկում է մարտական պատրաստության պարամպուներքներ անցկացնելիս եւ պահակային եւ կայազորային ծառայություն կատարելիս դժբախտ պատահարների կանխման եւ ջերմահարվածներից զինծառայողների պաշտպանության լրացուցիչ միջոցներ:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ արքեպիսկոպոս Ժոզե Ավելինու Բետանկուրը (նստավայրը՝ Թբիլիսի):
Հուլիսի 9-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, կալանավորված անձ Կ. Լ.-ի անվամբ քաղաքացուհի Ն. Մ.-ի կողմից բերված հանձնուքի միջից հայտնաբերել են սև, արծաթագույն երանգներով գրիչ:
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Անդրես Մանուել Լոպես Օբրադորին՝ Մեքսիկայի Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ պատասխանատու գործունեության մեջ:
Ամուլսարի ոսկու հանքի շահագործման խնդրի շուրջ հասարակական, բնապահպանական տարբեր շրջանակներում քննարկումները և «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչների ու հանքի շահագործման դեմ հանդես եկող քաղաքացիների միջև տարաձայնությունները վերջին շրջանում վերաճել են լուրջ հակասությունների:
Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն այսօրվա ասուլիսին ներկայացրեց այն հարցերը, որոնք իրենք քննարկում են այս օրերին:
ՀՀ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 10-ին նամակով դիմել է Հոգաբարձուների խորհրդի անդամներին՝ առաջարկելով ընդունել Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի հրաժարականի դիմումը, որը վերջինս ներկայացրել էր նախորդ օրը:
«Հանրապետականն ինքը որոշում կկայացնի՝ թենածու կունենա՞, թե՞ ոչ: Ի վերջո, այս հարցը դեռ կարգավորված չէ, գուցե ավագանին է որոշում կայացնում և ընտրում քաղաքապետ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանը՝ խոսելով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի մասին:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 11-ին ընդունել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանին:
Հուլիսի 10-ին ժամը 07:45-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության հերթապահ մաս հաղորդում է ստացվել այն մասին, որ ոմն Կարենը մտել է բժշկական կենտրոն, հայհոյում և անցենզուր արտահայտություններ է հնչեցնում բուժաշխատողների հասցեին:
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն առաջարկում է երկարացնել ճանապարհային երթևեկության իրավախախտումների համար նախատեսվող համաներման ժամկետը։ Հիշեցնենք, որ նախագծով չեղարկվելու են մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը կատարված ճանապարհատրանսպորտային խախտումները։
Կրասնոդար-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո հուլիսի 10-ին «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության է ներկայացել 1990 թվականին ծնված Արտեմ Պետրոսյանը: