Բաժիններ՝

Կառավարությունն առաջարկում է կրկնապատկել ցմահ դատապարտյալների տեսակցությունների թիվը

Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում է ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը։

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշեց, որ օրինագծով առաջարկում են դատապարտյալների համար հիմնական իրավունք հանդիսացող ընտանիքի և արտաքին աշխարհի հետ կապի ապահովման առումով մեծացնել պետության լիազորությունը։

Նա նշեց, որ առանձնապես ծանր հանցանքների կամ ցման դատապարտված անձանց համար այժմ նախատեսված է՝ տարեկան 3 կարճատև, 1 երկարատև տեսակցություն։ Ըստ նրա՝ այսպիսով խաթարվում է նշված մարդկանց կապն արտաքին աշխարհի և ընտանիքի հետ։ Կառավարությունն առաջարկում է կրկնապատկել այդ թիվը. «Առաջարկվում է նշյալ դատապարտյալներին տրամադրել 6 կարճատև և 2 երկարատև հանդիպում»։

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը հետաքրքրվեց, թե ինչն է խանագարում, որ ավելի շատ հանդիպումներ նախատեսեն։ Ի պատասխան՝ նախարարն ասաց, որ դատապարտյալների թիվը, շենքային պայմանները, անվտանգության երաշխավորության ապահովումն այս պահին իրենց հնարավորություն են տալիս միայն կրկնապատկել այդ թիվը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031