
Հարավային ռամական օկրուգում ձեռնարկում են ջերմահարվածներից զինծառայողների պաշտպանության միջոցներ

Հարավային տարածշրջաններում հաստատված բարձր ջերմաստիճանների պատճառով Հարավային ռազմական օկրուգի հրամանատարությունը ձեռնարկում է մարտական պատրաստության պարամպուներքներ անցկացնելիս եւ պահակային եւ կայազորային ծառայություն կատարելիս դժբախտ պատահարների կանխման եւ ջերմահարվածներից զինծառայողների պաշտպանության լրացուցիչ միջոցներ:
Արգելված են անձնակազմի երկարատեւ շարումը բաց օդում եւ դաշտային պարապմունքները: Առավել շոգ ժամերին զինծառայողների համար պլանավորված է լրացուցիչ հանգիստ արեւի ճառագայթների ուղիղ ներգործությունց պատշպանված վայրերում: Բոլոր զինծառյողներն ապահովված են անհատական տափաշշերով, իսկ սննդի կետերում տեղակայված են եռացրած ջրով բաքեր:
Բժշկական ծառայության մասնագետներն անկցացնում են անձնակազմի մշտական հսկողություն գերտաքացման սկզբնական փուլերի հայտնաբերման նպատակով: Բոլոր կատեգորիաների զինծառայողների հետ անցկացվել են ջերմահարվածների եւ արեւահարության, ինչպես նաեւ օրգանիզիմի ընդհանուր գերտաքացման դեպքում ախտանշանները հայտնաբերելու եւ առաջին բժշկական օգնություն ցույց տալու պարապմունքներ:
Հարավային Օսիայի, Աբխազիայի, Հայաստանի եւ Ղրիմի ռազմակայանների զինծառայողներն ապահովված են նոր թեթեւացված դաշտային զինվորական համազգեստով, որը մշակված է հատուկ շոգ կլիմայով վայրերում ծառայություն անցնելու համար: