Բաժիններ՝

5 միֆ ինտերնետ անվտանգության մասին, որ կարող է վնասկար հետևանքներ ունենալ

Եթե դուք մտածում եք, որ ձեր համակարգիչ կարող են մուտք գործել միայն IT-հանճարները, ապա սխալվում եք:

Առաջարկում ենք ծանոթանալ 5 միֆի, որոնց հավատալը կարող է ծանր հետևանքներ ունենալ ձեր ինտերնետ անվտանգության վրա:

1. Հակավիրուսային ծրագիրը բավարար կլինի

Հակավիրուսային ծրագրերի հիմնական մասը մեծամասամբ պաշտպանում են համակարգիչը: Սակայն դրանք չեն կարող պայքարել օպերացիոն համակարգի մի շարք խնդիրների դեմ՝ տրոյական վիրուսներ և այլն:

Կարդացեք նաև

Windows-ն ունի ներդրված հակավիրուսային ծրագիր, որը վերջին շրջանում շատ է զարգացել, սակայն պետք չէ միամիտ լինել և պետք է ընտրել համակարգիչը պաշտպանելու այլ տարբերակներ ևս:

2. Միայն պրոֆեսիոնալները կարող են մուտք գործել այլ համակարգիչ Ֆիլմերում հաքերները չար հանճարների կերպարներով են, ովքեր կարող են մի քանի վայրկյանում լուծել բարդ մաթեմատիկական խնդիրներ: Նրանք սովորաբար մեծ գլխարկներով և լայն հագուստներով են: Իրականում ամեն ինչ այդքան էլ ռոմանտիկ չէ:
Ձեր համակարգիչը կարող է կոտրել անգամ 10-րդ դասարանի աշակերտը: Նման հաքերներին միայն պետք կլինի կոդ և ծրագիր՝ գրված այլ հաքերների կողմից: Այդ ծրագրերից մեկը Autosploil-ինն է:

3. Գաղտնաբառերն ապահով պաշտպանություն են

Գաղտնաբառերն ինտերնետ անվտանգության անկյունաքարերից են: Դրանք պաշտպանում են ձեր հաշիվը բոլոր տեսակի հարձակումներից: Սակայն խոշոր ընկերությունների սխալների պատճառով օգտատերերի գաղտնաբառերը հայտնվում են բաց դաշտում:

Սեփական հաշիվները պահպանելու համար պետք է մտածել բարդ կառուցվածքով գաղտնաբառ և պարբերաբար փոփոխել այն:

Ինչպե՞ս ընտրել ճիշտ գաղտնաբառ

1. Երկարությունը ձեր հուսալիության երաշխիքներից է: 4-6 սիմվոլներից բաղկացած կոմբինացիաներն այնքան էլ ապահով չեն: Օգտագործեք 8-12 նիշանոց գաղտնաբառեր:
2. Գաղտնաբառում օգտագործեք նաև թվեր, մեծատառ և փոքրատառ լատինական տառեր:
3. Մի օգտագործեք գաղտնաբառում ձեր անվան կամ ազգանվան մասերը, ծննդյան թվերը, հաշվի ստեղծման օրը:
4. Մի օգտագործեք նույն գաղտնաբառը տարբեր հաշիվներում:
Ներկայացնում ենք նաև գաղտնաբառերի 10 լավագույն մենեջերները, որոնք կպահպանեն ձեր անձնական տվյալները:

4. VPN –ն անանունության բանալին է

VPN-ը վիրտուալ մասնավոր ցանցն է։ Դրա միջոցով օգտատերերը կարող են հասանելիություն ստանալ վեբ-ռեսուրսների, որոնք անհասանելի են պրովայդերի տեղային սահմանափակումների պատճառով։

VPN-ը կարող է շրջանցել կայքերի արգելափակումը և պահպանել տվյալները, երբ միանում եք Wi-Fi- ի հասարակական վայրերում:

Սակայն ամբողջությամբ թաքցնել օգտագործողի գործունեությունը կամ խուսափել այլ հարձակումներից, դժվար թե հաջողվի:

Հիշեք, որ IP-ի կամ DNS- ի արտահոսքի դեպքում կարող եք տեղեկատվություն ստանալ VPN-ի միջոցով: Բացի այդ, VPN-ի տվյալները կարող են վերծանել պետական ծառայությունները:

5. HTTPS-ը միշտ պաշտպանված է

HTTP-ը (Hyper Text Transfer Protocol) համացանցի և ձեր բրաուզերի միջև տեղեկատվություն փոխանակելու մեթոդ է: HTTPS-ը (Hyper Text Transfer Protocol Secure) դրա տարատեսակներից մեկն է, որի օգնությամբ թվայնացվում է ողջ թրաֆիկը:

Սովորաբար այս մեթոդն օգտագործում են բանկային կայքերը, առցանց խանութները և լրացուցիչ պաշտպանության կարիք ունեցող այլ կայքերը:

Հիմա ավելի շատ կայքեր են անցնում HTTPS-ի: Սակայն դա չի նշանակում, որ այս մեթոդը շատ ապահով է: Մի քանի տարի առաջ հայտնվեց Logjam-ը, ինչի միջոցով հաքերները կարող էին տեսնել տվյալները պաշտպանված միացումներում, իսկ հետո մոդիֆիկացնել դրանք և իրականացնել հարձակում:

Հաքերները միշտ պատասխան ունեն հաջորդ անվտանգության համակարգին: Այս պատերազմում դուք կարող եք հաղթել միայն այն դեպքում, եթե պատասխանատվությունը ձեր ձեռքը վերցնեք:

Սա չի նշանակում, որ դուք պետք է ծախսեք ձեր ամբողջ աշխատավարձը թանկարժեք սարքավորումների վրա: Նախ համոզվեք, որ ձեր հաշիվները պաշտպանված են ուժեղ գաղտնաբառերով, իսկ պաշտպանիչ ծրագրերը պարբերաբար թարմացվում են:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս