
«Ոչ ոք այնքան չէր ուզում հաղթել, որքան Արգենտինան». Մերկադո

Արգենտինայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Գաբրիել Մերկադոն խոսել է Նիգերիա-Արգենտինա (2:1) խաղի մասին:
«Ամեն ինչ ստացվեց այնպես, ինչպես մենք ուզում էինք: Ինչպես ես ավելի վաղ էի ասել՝ ոչ ոք այնքան չէր ուզում հաղթել, որքան Արգենտինան:
Մենք արդեն շատ բան ենք զգացել այս առաջնությունում: Բայց, այնուամենայնիվ, մենք կարողացանք դուրս գալ փլեյ-օֆֆ»,- նշել է Մերկադոն:
Սիրարփի Աղաբաբյան