Բաժիններ՝

Տանտիրուհին բռնել է գողին

Հունիսի 26-ին, ժամը 18.45-ին, ոստիկանության Կոտայքի բաժին է զանգահարել մի կին և հայտնել, որ իր տանը գող է բռնել:

Մեկնած օպերատիվ խմբին նույն օրը, ժամը 19.15-ին, ահազանգած կինը հաղորդում է տվել, որ հունիսի 26-ին ժամը 18.40-ի սահմաններում, եկել է տուն և տեսել, որ այն թալանված է: Այգում նկատելով մի անծանոթ կնոջ՝ բռնել է նրան և զանգահարել ոստիկանություն:

Պարզվել է, որ անծանոթուհին 1967 թ. ծնված Նունե Մ.-ն է:
Այգուց հայտնաբերվել է սպասք, կենցաղային իրեր, հագուստ և սնունդ:

Նունե Մ.-ն տվել է խոստովանական ցուցմունք նշվածի վերաբերյալ և հավելել, որ հունիսի 25-ի ժամը 22.00-ից մինչև հունիսի 26-ի ժամը 21.50-ն ընկած ժամանակահատվածում, Գառնի գյուղի սկզբնամասում գտնվող այգու տաղավարից և պահակակետի բաց դռնից մուտք է գործել ներս, գողացել է կենցաղային իրեր, հեռուստացույց և հագուստ:
Ձեռնարկվում են միջոցառումներ վնասի չափը պարզելու և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Նունե Մ.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս