
Հայկական գորգ-խաչքարը իր ուրույն տեղը կգտնի Մոնակոյի նորակառույց մատուռում

Մոնակոյի Արքեպիսկոպոս նորին գերազանցություն Բեռնարդ Բարսին հյուրընկալել է Հայաստանից ժամանած «Ինվեստ Արմենիա» ծրագրի համակարգող Վրույր Փենեսյանին, ով իր կողմից սիրով Մոնակոյի եկեղեցուն է նվիրաբերել Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր կետրոնում՝ սուրբ Էջմիածնում օրհնված հայկական գորգ-խաչքար: Խաչքարը իր ուրույն տեղը կգտնի Մոնակոյի նորակառույց մատուռում:
Սա թերևս առաջին անգամ է, որ հայկական խաչքարը կներկայացվի Մոնակոյի եկեղեցում, որը նաև խորհրդանշական վայր կարող է դառնալ Մոնակոյի հայկական համայնքի համար: Գորգ-խաչքարը գործվել է 2 ամիս 10-օր (հումքը՝ բուրդ և մետաքս) համաշխարհային ճանաչում ունեցող հայկական «Մեգերյան Կարպետ» ընկերությունում և, որը կրկնօրինակված է Գոշավանքում գտնվող 12-րդ դարի խաչքարի բնօրինակից :
Վրույր Փենեսյանը նաև այս տարի սեպտեմբերի 2 և 3-ին Մոնակոյում կայանալիք Հայաստանի օրերը՝ ARMENIAN COLLECTION 2018 MONTE-CARLO միջոցառման նախաձեռնողն է՝ միտված Մոնակոյի և Հայաստանի միջև տնտեսական և մշակութային կապերի ստեղծմանը: