
Աշխարհի գործող չեմպիոնը լքում է մունդիալը. Գերմանիա-Կորեա` 0:2. F խումբ

Ֆուտբոլի աշխարհի առաջնության F խմբի վերջին տուրում Գերմանիայի հավաքականը Կազան քաղաքի համանուն մարզադաշտում մրցեց Հարավային Կորեայի հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գերմանիայի հավաքականը մեկնարկային րոպեներին տիրում էր նախաձեռնության: Սակայն առաջին կեսի ընթացքում գնդակին առավել շատ տիրում էր «բունդեսմեքենան», առավել սուր գրոհում էր Կորեայի հավաքականը: Վերջիններս ավելի մոտ էին հաշիվը բացելուն, քան աշխարհի գործող չեմպիոնները:
Երկրորդ կեսի մեկնարկում Գերմանիան շատ լավ հնարավորություն ուներ առաջ անցնելու հաշվի մեջ, սակայն հրաշալի ցատկով իր թիմին փրկեց Կորեայի հավաքականի դարպասապահը: Գերմանիան հիմնականում գրոհում էր, տիրում խաղային իրավիճակին, կատարում ճիշտ փոխանցումներ, սակայն գրոհի վերջնամասում այդպես էլ մրցակցի դարպասը գրավել չէր ստացվում: Խաղի լրացուցիչ ժամանակում Կորեան առաջ անցան հաշվի մեջ: Կորեայի կազմում աչքի ընկավ Կիմը: Կորեան խփեց նաև երկրորդը գոլը, քանի որ Նոյերը դուրս էր եկել դարպասից` հեռահար փոխանցումից հետո Սոն գոլով եզրափակեց գրոհը: Գերմանիա-Կորեա 0:2:
Գերմանիայի հավաքականը դուրս մնաց խմբային փուլից, քանի որ գրավեց 3-րդ հորիզոնականը:
Լուսանկարը՝ FIFA