Գերմանացիների մեծամասնությունն այն կարծիքին է, որ կանցլեր Անգելա Մերկելի կողմից ճիշտ չէր լինի մի կողմ մնալ եւ ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման օրերին չայցելել Ռուսաստան, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ցանկանում է ֆրանսերեն լեզվին վերադարձնել եվրոպական հասարակական ու քաղաքական ինստիտուտների պաշտոնական լեզվի կարգավիճակը, որը նա ուներ մինչեւ 1973 թվականին Եվրոպական տնտեսական հանրակցությանը Մեծ Բրիտանիայի անդամակցելը:
Հայաստանի պետական վերահսկողական ծառայությունն ուսումնասիրություններ կիրականացնի սփյուռքի նախարարությունում: Այս մասին այսօր կառավարության նիստից առաջ լրագրողներին հայտնեց ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը:
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն այսօր կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում հրաժարվեց պատասխանել Սեյրան Օհանյանի վերաբերյալ որևէ հարցի` պատճառաբանելով, որ քննություն է իրականացվում և տեղեկատվություն չի կարող բացահայտել:
Վիետնամը Չինաստանից պահանջում է անհապաղ դուրս բերել այն ամբողջ ռազմական սարքավորանքը, որը նա տեղակայել է Արեւելյան ծովի (Հարավչինական ծովի վիետնամական անվանումը) Պարասելյան կղզիներում, եւ դադարեցնել ցանկացած միակողմանի գործողություններ այդ տարածքների նկատմամբ:
Կարող ենք արձանագրել, որ արդյունավետ այց ունեցանք, և կարող ենք արձանագրել, որ հայ-ռուսական հարաբերությունները զարգանում են դինամիկ և լավ տեմպերով, շատ ավելի լավ տեմպերով, քան ընդունված է կանխատեսել հայկական և ոչ միայն հայկական մամուլում:
Պակիստանի «Թեհրիք ի թալիբան Պակիստան» («Պակիստանի թալիբների շարժում») արմատական խմբավորման պարագլուխ մոլլա Ֆազլուլան ոչնչացվել է Աֆղանստանի արեւելքում ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի անօդաչուի հարվածով:
Հունիսի 14-ին, ժամը 13.00-ին, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Դավիթ Բեկի փողոցում դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ծառերին, ապա էլեկտրասյանը։ 21-ամյա վարորդ Արծրուն Հովհաննիսյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Վրաստանի խորհրդարանական մեծամասնության կողմից հանրապետության վարչապետի պաշտոնում առաջադրված Մամուկա Բախտաձեն շնորհակալություն է հայտնել իր նկատմամբ ցուցաբերված վստահության համար եւ հայտնել, որ խորհրդարանին կներկայացնի մի քանի սկզբունքների վրա հիմնված իր տեսլականը։
Մեկնարկել է Կառավարության նիստը։
Զինվորական կենսաթոշակի վրա բռնագանձումը վերացնելու համար քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանը։
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում բացահայտված չարաշահումների համար մեղադրյալի աթոռին է հայտնվել պահակապետ Համբերիկ Գալստյանը:
Կանադայի բնակիչները բոյկոտ են հայտարարել երկրում ԱՄՆ-ից ներկրված ապրանքներին, ինչը դարձել է երկու երկրների ղեկավարների միջեւ բորբոքված «խոսքակռվի» հետեւանքը:
«Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 14-ին՝ ժամը 04.50-ին, Մինսկ-Երևան չվերթի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին բերման է ենթարկվել ՌԴ քաղաքացի 1955 թ. ծնված Ռուստամ Շ.-ն:
Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը հրապարակավ այրել է վիթխարի կարմիր կիսավարտիքը:
Ոստիկանների անակնկալ այցը ժամանցի վայրեր։
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հունիսի 14-ին հանդիպում է ունեցել ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հետ:
Նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է կայացրել Չինաստանից ներմուծվող ապրանքների համար 50 միլիարդ դոլար գումարի մաքսեր սահմանել:
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն հունիսի 14-ին Պեկին կատարած այցի արդյունքներով հայտարարել է, որ ԱՄՆ-ը եւ Չինաստանը հանձնառու են Կորեական թերակղզու միջուկազերծմանը:
Ճանաչողներին խնդրում ենք դիմել ոստիկանություն:
Հունիսի 14-ին՝ ժամը 11:44-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի փողոցի տներից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ` ավտոմեքենան բախվել է ծառին, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հունիսի 14-ին՝ ժամը 16:49-ին, «911» ծառայությանը ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղի լճերի մոտակայքում ավտոմեքենա է այրվում:
Հայկական շախմատի առաջատար, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանը «Grand chess tour»-ի արագ շախմատի մրցաշարում երկրորդն է:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հունիսի 15-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 15-ին` ժամը 09:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են, բացառությամբ Վանաձոր-Ալավերդի-Վրաստան ավտոճանապարհի:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՔԾ-ն նոր թափով ձեռնամուխ է եղել մարտի 1-ի գործի քննությանը:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այնքան է տարված կոռուպցիոն բացահայտումներով եւ դրանք Ֆեյսբուքում ներկայացնելով, որ չի հասցնում անգամ օրացույցին նայել։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Աշոտ Աղաբաբյանին պատկանող «Օպերա» ակումբը մի քանի շաբաթ է՝ փակվել է:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Պարտադիր կուտակայինի մասին օրենքը, որն ԱԺ-ում կքննարկվի առաջիկա արտահերթ նիստում, երեւան կհանի իշխանության մեջ գտնվող ուժերի առաջին անհամաձայնությունը:
«Ժամանակ» թերթը գրում է. «ՊԵԿ-ից ստացվող տեղեկությունները մեզ հանգեցնում են այն եզրահանգման, որ այնտեղ ոչ թե հեղափոխություն, այլ հակահեղափոխություն է եղել: