Դոնալդ Թրամփը և Կիմ Չեն Ընը համատեղ փաստաթուղթ ստորագրեցին գագաթնաժողովի արդյունքների վերաբերյալ
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը համատեղ փաստաթուղթ են ստորագրել գագաթնաժողովի արդյունքների վերաբերյալ: Նրանք միմյանց շնորհակալություն են հայտնել հաջող անցկացված հանդիպման համար։
ԱՄՆ-ի նախագահի խոսքով՝ Սինգապուրում ստորագրված փաստաթուղթը բազմակողմանի է: «Մենք շատ կարեւոր փաստաթուղթ ենք ստորագրում: Բավականին համապարփակ»,- ասել է նա: «Մենք երկուսս էլ շատ ուրախ ենք ստորագրելու այս փաստաթուղթը»,- հավելել է ԱՄՆ-ի նախագահը:
Նա խոստացել է «շատ արագ» սկսել ԱՄՆ-ի եւԿԺԴՀ-ի հարաբերությունների հետագա զարգացման գործընթացը: Թրամփը հավելել է, որ Վաշինգտոնը եւ Փհենյանը «կտպավորվեն այն արդյունքներից, որոնց նրանց կհաջողվի հասնել»: «ԱՄՆ-ի ու ԿԺԴՀ-ի հարաբերությունները միանգամայն կտարբերվեն մինչ այժմ եղածից»,- նշել է Միացյալ Նահանգների ղեկավարը: Նա հայտարարել է, որ պատրաստ է Կիմ Չեն Ընին հրավիրել Վաշինգտոն: ԿԺԴՀ-ի առաջնորդը հայտարարել է, որ աշխարհը մեծ փոփոխություններ կտեսնի պատմական գագաթնաժողովի արդյունքներով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: