«Եթե հայ ազգը ինձ ու Արթուր Ասատրյանին նույն պլանկի վրա ա դնում, ուրեմն աղջիկ-տղեն էլ են խառնվել իրար». Մանվել Գրիգորյան
«Տո շատ էլ լավ են անում: Կարեն Գրիգորյանին ժողովուրդն է ընտրել, եթե ժողովուրդը պահանջի, ճիշտ էլ կանի, թող պահանջի»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը` խոսելով Էջմիածնում հունիսի 14-ին նախատեսվող բողոքի ակցիայի մասին՝ ընդդեմ քաղաքապետ Կարեն Գրիգորյանի:
Հարցին` կընդունե՞ք Արթուր Ասատրյանի (Դոն Պիպո)` դեբատների հրավերը, Մ.Գրիգորյանը պատասխանեց. «Հլա մի հատ ինձ ասա՝ Արթուր Ասատրյանը ո՞վ ա: Ինքն ասում ա՝ ինձ 3 անգամ ա տեսել, ես կյանքիս մեջ մի անգամ եմ տեսել: Հիմա եթե ամեն պատահական մարդ, ասենք, ինձի հրավիրի, ես պիտի հելնեմ, էթամ, հա՞: Կամ՝ եթե հայ ազգը ինձ ու Արթուր Ասատրյանին նույն պլանկի վրա ա դնում, ուրեմն աղջիկ-տղեն էլ են խառնվել իրար»:
Մ.Գրիգորյանը հայտարարեց, որ Ա.Ասատրյանի հետ ինքը կոնֆլիկտ չի ունեցել, ընդհակառակ, ժամանակին օգնել է. «Գասպարյան Վովան բռնել էր, ասել եմ թողել են էթա»: