Բաժիններ՝

Գվատեմալայում Ֆուեգո հրաբխի ժայթքման զոհերը թիվն ավելացել է ևս յոթով` հասնելով 117-ի

Գվատեմալայում Ֆուեգո հրաբխի ժայթքման հետեւանքով զոհվածների թիվն ավելացել է եւս յոթով: Նրանց մարմինները գտել են հունիսի 11-ին: Այդ մասին հայտնել է Prensa Libre պորտալը: Հայտնաբերված զոհերից երեքը երեխաներ են:

Ժայթքման զոհերի ընդհանուր թիվն առայժ 117 Է, եւս 197 մարդ անհայտ կորած է համարվում: Գվատեմալայի դատախազությունն ավելի վաղ հետաքննություն է սկսել մարդկանց զոհվելու կապակցությամբ: Լավայի հոսքերին ու մոխիրը ծածկել են մերձակա բնակավայրերը:

Իշխանությունների տվյալներով՝ տարերքի հարվածի հետեւանքով վիրավորվել է 57 մարդ, 12,4 հազար հոգի տարհանված է, եւ 4,2 հազար մարդ գտնվում է ժամանակավոր ապաստաններում: Ընդհանուր առմամբ հրաբխի ժայթքման հետեւանքներն իրենց վրա զգացել են 1,7 մլն բնակիչներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս