Բաժիններ՝

«Գանձասար-Կապան»-ը հավաք կանցկացնի Բուլղարիայում

Հայաստանի գործող գավաթակիր «Գանձասար-Կապան»-ը հավաք կանցկացնի Բուլղարիայում:

Հունիսի 7-ից նոր մրցաշրջանի նախապատրաստությունն է սկսել «Գանձասար-Կապանը»: Գործող գավաթակիրը մինչև հունիսի 15-ը կմարզվի Հայաստանում:

Հունիսի 16-ից կապանյան թիմի անձնակազմը կուղևորվի Բուլղարիա ուսումնամարզական հավաք անցկացնելու նպատակով։ Նախատեսված է անցկացնել ստուգողական հանդիպումներ։ Այդ մասին ավելի մանրամասն կտեղեկացնենք ավելի ուշ։ «Գանձասարը» հայրենիք կվերադառնա հուլիսի 1-ին։

Մինչև Բուլղարիա մեկնելը «Գանձասար-Կապանը» ստուգողական հանդիպում կանցկացնի «Ալաշկերտի» հետ։ Այդ խաղը կկայանա Հանքավանում հունիսի 15-ին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930