
Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է Արայիկ Պետրոսյանին և Թադևոս Ավետիսյանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր նշանակումներ է կատարել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ է նշանակվել Արսեն Մանուկյանը:
Զարուհի Բաթոյանը և Արման Ուդումյանը նշանակվել են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ։
Վարչապետի որոշմամբ՝ Արայիկ Պետրոսյանն ազատվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից: Աշխատանքից իր դիմումի համաձայն՝ ազատվել է նաև Թադևոս Ավետիսյանը, ով զբաղեցնում էր աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնը: