
Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական բիզնես ասոցիացիայի ներկայացուցիչներին

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Եվրոպական բիզնես ասոցիացիայի ներկայացուցիչներին: Հյուրերը նախագահին են ներկայացրել իրենց գործունեությունն ու ծրագրերը՝ նշելով, որ դրանք հիմնականում ուղղված են Հայաստանում եվրոպական բիզնեսի ընդլայնմանն ու զարգացմանը, օտարերկրյա ներդրումների խրախուսմանը, բարենպաստ գործարար միջավայրի ձեւավորմանը:
Հանդիպմանը քննարկվել են եվրոպական երեկրների հետ գործարար կապերի ակտիվացման, տնտեսական դաշտը ներդրումների համար առավել գրավիչ դարձնելու հետ կապված հարցերը՝ կարեւորելով օրենքի գերակայությունը, կոռուպցիայի դեմ պայքարն ու առողջ մրցակցության խրախուսումը: