Բաժիններ՝

«Քայլող մեռյալները» կզրկվեն գլխավոր հերոսից. Hollywood Reporter

Բրիտանացի դերասան Էնդրյու Լինքոլնը՝ «Քայլող մեռյալների» աստղը, կլքի սերիալը: Այս մասին հաղորդել է The Hollywood Reporter-ը: «Քայլող մեռյալներում» Լինքոլնը խաղում է Ռիք Գրայմսի՝ ոստիկանության նախկին սպայի գլխավոր դերը, որը գլխավորում է զոմբի-ապոկալիպսիսի հարձակումից հետո ողջ մնացածների խումբը:

Դերասանը սերիալից կհեռանա իններորդ եթերաշրջանից հետո: Նշվում է, որ նոր մասում գործող անձի էկրանային ժամանակը կկրճատվի, իսկ սերիալի գլխավոր աստղը կդառնա Նորման Ռիդուսը՝ Դերիլ Դիքսոնի դերակատարը:

Սերիալի ստեղծողները պատրաստվում են Ռիդուսին 20 միլիոն դոլարից ավելի հոնորար վճարել իններորդ եթերաշրջանի համար: Լինքոլնի հեռանալու պատճառն առայժմ չեն հայտնում: Բրիտանացի դերասանը նաեւ նկարահանվել է «Ամպրոպների լեռնանցքը», «Սրտակերը» եւ «Իրական սեր» ֆիլմերում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930