Բաժիններ՝

«Լևանդովսկին ցանկանում է հեռանալ «Բավարիայից». նրան նոր մարտահրավերներ են պետք». գործակալ

Ռոբերտ Լևանդովսկու գործակալ Պինի Զախավին հայտարարել է «Բավարիայից» հեռանալու՝ լեհի ցանկության մասին:

«Ռոբերտը զգում է, որ իրեն պետք են փոփոխություններ և նոր մարտահրավերներ: «Բավարիայի» ղեկավարությունը գիտի այդ մասին:

Նրան չեն մոտիվացնում փողը և ինչ-որ կոնկրետ ակումբ տեղափոխվելը: Յուրաքանչյուր թոփ-ակումբ ուրախ կլինի ձեռք բերել Ռոբերտին»,- ասել է Զախավին SportBild-ին:
Լևանդովսկին սկսել է համագործակցել Զախավիի հետ 2013թ. սկզբից: 2017թ. ամռանը Զախավին օգնել է Նեյմարին տեղափոխվել ՊՍԺ:

Ռոբերտը «Բավարիայի» կազմում հանդես է գալիս 2014 թվականից: Նա անցկացրել է 195 խաղ և խփել է 151 գնդակ: Ռոբերտի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում «Ռեալը», «Չելսին», «Մանչեսթեր Սիթին» և ՊՍԺ-ն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս