Բաժիններ՝

ՊՍԺ-ն Ռոնալդուին առաջարկել է տարեկան 45 մլն եվրո աշխատավարձ

Պորտուգալացու երազանքը կատարվում է: Կրիշտիանու Ռոնալդուն կարող է աշխատավարձի չափով հասնել Լիոնել Մեսսիին, բայց ոչ Մադրիդում:

Չեմպիոնների լիգայի եզրափակչից հետո «Ռեալից» հեռանալու մասին պորտուգալացու ակնարկը ոգևորել է ՊՍԺ-ին: Ինչպես հաղորդում է AS-ը, փարիզեցիները պատրաստ են Ռոնալդուին առաջարկել Մեսսիի աշխատավարձին հավասար աշխատավարձ՝ 45 մլն եվրո:

Միևնույն ժամանակ, ՊՍԺ-ն պետք է վաճառի մի քանի ֆուտբոլիստների, որպեսզի թույլ տա իրեն գնել Ռոնալդուին: Ամենայն հավանականությամբ, թիմից կհեռանան Էդինսոն Կավանին, Գոնսալո Գուեդեշը և Անխել դի Մարիան: Չի բացառվում, որ ՊՍԺ-ն ստիպված լինի փոխանակել Նեյմարին Կրիշտիանուի հետ:

Ռոնալդուն «Ռեալում» անցկացրել է 9 մրցաշրջան, հաղթել է 2 առաջնություն և 4 Չեմպիոնների լիգա:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս