Բաժիններ՝

Տունը, որտեղ ապրել է Ժակլին Քենեդին, ռեկորդային 43 մլն դոլարով վաճառվել է Սաուդյան Արաբիային. WSJ

Միացյալ Նահանգների Վիրջինիայի նահանգի հյուսիսում գտնվող առանձնատունը, որտեղ երիտասարդ տարիքում ապրել է ԱՄՆ-ի 35-ամյա նախագահ Ջոն Քենեդիի կինը՝ Ժակլին Քենեդին, 43 մլն դոլարով վաճառվել է Սաուդյան Արաբիայի կառավարությանը: Այն բնակելի շենքի գնման ամենամեծ գումարն է ԱՄՆ-ի մայրաքաղաքի եւ նրա արվարձանների գոտում նմանօրինակ գործարքների պատմության մեջ:

Այդ մասին մայիսի 30-ին հայտնել է Wall Street Journal թերթը: Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչը հրատարակությանը հայտնել է, որ «Մերիվուդ» առանձնատունը կօգտագործվի ԱՄՆ այցերի եւ ուղեւորությունների ժամանակ երկրի պաշտոնական պատվիրակություններին տեղավորելու համար: «Սաուդյան կառավարությունը հասկանում է «Մերիվուդ»-ի պատմական կարեւորությունը եւ շատ մեծ հարգանքով է վերաբերվում Ամերիկայի պատմության մեջ նրա ունեցած տեղին»,-նշել է թագավորության ներկայացուցիչը:

Տունը գտնվում է Պոտոմակ գետի ափի 2,3 հեկտար մակերեսով հողակտորի վրա, շենքի ընդհանուր մակերեսը հասնում է 2,137 հազար քառակուսի մետրի: Այնտեղ կա թենիսի խաղահրապարակ, լողավազան, փակ տաղավոր՝ խոհանոցով, մարզասրահով եւ հանդերձարաններով, ինչպես նաեւ չորս ավտոմեքենաների համար նախատեսված ավտոտնակ:

ԱՄՆ-ի ապագա առաջին տիկին Ժակլին Բուվիեն այս տանն ապրել է 1940-ական թվականներին, երբ նրա մայրն ամուսնացել է Standard Oil նավթի կայսրության ժառանգորդի հետ: Ժակլինն այրիացել է 1963 թվականին, իսկ 1968 թվականին դարձել է հույն միլիարդատեր Արիստոտել Օնասիսի կինը: Նա մահացել է 1994 թվականին Նյու Յորքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս