
Պոչետինոն իրավունք ունի հեռանալ «Տոտենհեմից»՝ «Ռեալից» կամ ՊՍԺ-ից առաջարկներ ստանալու դեպքում

Ինչպես հաղորդում է Marca-ն, հայտնի են դարձել «Տոտենհեմի» և գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի միջև կնքված նոր պայմանագրի որոշ մանրամասներ:
Մասնագետի պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականը: Արգենտինացին իրավունք ունի հեռանալ լոնդոնյան ակումբից, եթե նրան հրավիրեն «Ռեալ» կամ ՊՍԺ:
Արքայական ակումբն ի դեմս նրա տեսնում է Զինեդին Զիդանի փոխարինողին, իսկ ՊՍԺ-ի կազմում նա որպես խաղացող հանդես է եկել 2001-2003թթ.:
«Տոտենհեմի» նախագահ Դենիել Լևին ընդառաջել է Պոչետինոյին, քանի որ վերջինս համաձայնել է երկարաձգել պայմանագիրը՝ մերժելով «Չելսիի» առաջարկը: Բացի այդ, Լևին խոստացել է ուժեղացնել կազմը, որպեսզի թիմը կարողանա ԱՊԼ-ում պայքարել չեմպիոնության համար:
2017-18թթ. մրցաշրջանում «Տոտենհեմն» ԱՊԼ-ում գրավեց 3-րդ տեղը՝ հավաքելով 77 միավոր:
Պատրաստեց Անի Գաբուզյանը