Մեկնարկեց Հայաստանի ակումբային առաջնության կիսաեզրափակիչ փուլը
Հայաստանի շախմատի ակադեմիայում մեկնարկեց Հայաստանի ակումբային առաջնության կիսաեզրափակիչ փուլը:
Կիսաեզրափակիչ փուլին մասնակցում են 31 ակումբներ: Մրցաշարին մասնակցում են Երևանը և ՀՀ մարզերը ներկայացնող 31 ակումբներ: Կիսաեզրափակիչ մրցաշարը բաղկացած է լինելու 7 խաղափուլից: Կայացան մեկնարկային առաջին երեք տուրերը: Խաղացված երեք տուրերում Էջմիածին և Լենտեքս Գյումրի ակումբները վաստակել են 6-ական թիմային միավոր և գլխավորում են աղյուսակը: Ելք կա, Մալաթիա 1 և Գոլդ Չեսս ակումբները 5-ական միավորով կիսում են 3-5-րդ հորիզոնականները:
Մայիսի 26-ին տեղի կունենա կիսաեզրափակչի 4-7-րդ տուրերը և պարզ կդառնան եզրափակչի ուղեգիր նվաճած 3 ակումբների անունները:
Միջին ամենաբարձր գործակից ունեցող 5 թիմերը իրավունք են ստացել մասնակցելու եզրափակչին: