
Սահմանամերձ համայնքների շրջանավարտները կառավարական ամառանոցում նշում են «Վերջին զանգը»

Սահմանամերձ համայնքների շրջանավարտները կառավարական ամառանոցում մասնակցում են «Վերջին զանգի» հավաքույթի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, լուսանկարներ ու տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան օգտատեր Հայկ Սարգսյանը, ում նաև հնարավոր է տեսնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղեկցող թիկնազորում: «Վերջին զանգ կառավարական ամառանոցում: Սպասում ենք վարչապետին»,-գրել է նա:
https://www.facebook.com/hayk.sargsyan.585/videos/vb.1015408529/10214482718634487/?type=2&video_source=user_video_tab