
Տիգրան Մանսուրյանը՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման մասին

Այսօր Արամ Խաչատրյանի անվան Ֆիլհարմոնիկ դահլիճում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լայն կազմով հանդիպում ունեցավ մշակույթի գործիչների հետ, լսեց նրանց հուզող և անհանգստացնող հարցերը, ինչպես նաև անդրադարձ կատարվեց ոլորտի առջև ծառացած մի շարք խնդրահարույց հարցերի: Վարչապետի և մշակույթի ներկայացուցիչների հետ հանդիպումը տևեց ավելի քան 2.5 ժամ:
Հանդիպման մեկնարկից առաջ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը պատասխանեց լրագրողների հարցերին. «Իրականում հարցերն այնքան շատ են, որ չեմ կարծում, թե մի այսպիսի հանդիպման ընթացքում դրանց բոլորին հնարավոր է լուծումներ տալ:
Այն օրն Արտավազդ Փելեշյանի և Ռոբերտ Էլիբեկյանի հետ խոսում էինք այն մասին, որ մեր՝ տարեցներիս հոգսերը մի բան է, երիտասարդներինը՝ բոլորովին մեկ այլ բան: Այնպես որ, այսօր ես կցանկանայի, որ ավելի շատ նրանց հոգսերի մասին բարձրաձայնվեր և խոսվեր, և ես էլ, բոլորի հետ միասին, լսեինք երիտասարդներին: Հետևաբար՝ այսօր առաջնային հարց եմ համարում երիտասարդներին հուզող խնդիրների վերհանումը»:
Մանրամասները՝ տեսանյութում