
Ներկայացվել է աշխարհի առաջնության պաշտոնական երգը

Ներկայացվել է ֆուտբոլի 2018 թվականի աշխարհի առաջնության երգը: «Մունդիալ-2018»-ի երգը կատարում են դերասան Ուիլ Սմիթը, ինչպես նաև երաժիշտ Նիկի Ջեմն ու երգչուհի Էրա Իստրեֆին Կոսովոն: Երգը կոչվում է «Live it up»:
«Մունդիալ-2018»-ը կընդունի Ռուսաստանը: Աշխարհի առաջնության խաղերը հյուրընկալող բոլոր 12 քաղաքներում կանցկացվեն տոնական միջոցառումներ: Ֆուտբոլի 2018 թվականի աշխարհի առաջնությունը կմեկնարկի հունիսի 14-ին, իսկ եզրափակիչ հանդիպումը կկայանա հուլիսի 15-ին:
Խաղերը կընդունեն 12 մարզադաշտեր Մոսկվայում, Սանկտ-Պետերբուրգում, Կազանում, Եկատերինբուրգում, Սարանսկում, Սոչիում, Սամարայում, Դոնի Ռոստովում, Կալինինգրադում, Նիժնի Նովգորոդում, Վոլգոգրադում: Կիսաեզրափակիչ երկու հանդիպումները կկայանան Սանկտ-Պետերբուրգում և Մոսկվայում: