
Facebook-ը և Twitter-ը խստացրել են քաղաքական գովազդի զետեղման կանոնները

Facebook եւ Twitter սոցիալական ցանցերը փոխել են քաղաքական գովազդի զետեղման կանոնները՝ ԱՄՆ-ում ընտրությունների վրա այսպես կոչված ռուսական ազդեցության սկանդալի ֆոնին:
Ինչպես հայտնել են ընկերությունները, ամբողջ քաղաքական գովազդը սոցցանցերում կնշվի հատուկ նշանով, նաեւ կնշվի դրա հովանավորը: Facebook-ի օգտատերերը կկարողանան ավելի մանրամասն տեղեկատվություն տեսնել գովազդային ընկերության բյուջեի եւ հայտարարությունները դիտած մարդկանց վերաբերյալ՝ ներառյալ նրանց սեռը, տարիքը եւ գտնվելու վայրը: Բացի դրանից Facebook-ը հնարավորություն է ընձեռել դիտելու քաղաքական գովազդի արխիվը, որն ԱՄՆ-ում գործարկվել է վերջին յոթ տարա ընթացքում:
Twitter-ի քաղաքականության փոփոխությունները վերաբերել են նաեւ գովազդատուներին: Այժմ միկրոբլոգների ծառայության ամերիկյան սեգմենտում քաղաքական գովազդ զետեղել ցանկացողները պետք է հաստատեն իրենց ինքնությունն ու հասցեն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: