
Աշխարհի լավագույն նախաճաշը. բանանով պանրիկներ

Բաղադրիչներ
1. Բանան – 1 հատ
2. Կաթնաշոռ – 250 գ
3. Ալյուր – 2-3 ճ/գ
4. Ձու – 1 հատ
5. Վանիլին
6. Շաքարավզ – 1 ճ/գ
7. Բուսայուղ՝ տապակելու համար
Պատրաստման եղանակը
1. Կաթնաշոռը խառնել ձվի, շաքարավազի, վանիլինի, ալյուրի և խորանարդաձև կտրատված բանանի հետ:
2. Զանգվածը պետք է դառնա միասեռ, ինչից հետո արդեն կարելի է ձևավորել պանրիկները:
3. Պանրիկները թավալել ալյուրի մեջ, այնուհետև երկու կողմից տապակել բուսայուղի մեջ:
4. Մատուցել թթվասերով կամ մուրաբայով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը