Ի՞նչ են ասում հորմոնները
Հորմոնները մարդու էնդոկրին համակարգի մաս են կազմում: Նրանք կատարում են բջիջների ազդանշանային ֆունկցիան և պատասխանատու են զանազան բիոքիմիական պրոցեսների համար, սկսած տրամադրության փոփոխությունից՝ մինչև ողջ օրգանիզմի նորմալ կենսագործունեությունը պահպանելը: Հորմոններն ազդում են մարդու կենսական կարևոր ֆունկցիաներից շատերի վրա, ներառյալ՝ զուգարան գնալու ցանկությունն ու մազերի աճի արագությունը: Ստորև ներկայացնում ենք թվով 10 նշաններ, որոնք կարող են խոսել հորմոնալ փոփոխությունների մասին:
Սովորականից հաճախ զուգարան գնալը, կամ՝ ընդհակառակը:
Սա կարող է վկայել վահանագեղձի խնդրի մասին:
Աչքի խնձորակների դուրսպրծունությունը:
Սա հիպերթիրեոզի ակնհայտ նշան է:
Մազերի աճի դանդաղում:
Քանի որ վահանաձև գեղձի հորմոնները պատասխանատու են մազերի աճի համար, դրանց վիճակի վատացումը կարող է հորմոնալ դիսբալանսի նշան լինել:
Ոչ հատուկ մոռացկոտություն:
Սա հիպերթիրեոզի ամենատարածված նշաններից է:
Մաշկի չորություն:
Վահանաձև գեղձի հորմոնների ոչ բավարար քանակությունը հանգեցնում է մաշկի չափից առավել չորությանը:
Սնկային վարակներ:
Շաքարախտի ժամանակ նվազում է կամ դադարում է ինսուլին արտադրվել, ինչն էլ մեծացնում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակը: Սա օրգանիզմը սնկերի նկատմամբ ընկալունակ է դարձնում:
Հաճախակի միզարտադրություն:
Շաքարային դիաբետը և դրա կողմից հարուցված ինսուլինի դիսբալանսը հարուցում են հաճախակի միզելու ցանկություն:
Լնդերի արյունահոսություն:
Հղի կանանց մոտ մի քանի անգամ բարձր է պրոգեստերոնի մակարդակը, ինչը կարող է լնդերի արյունահոսություն առաջացնել:
Ստորին վերջույթների այտուց:
Այտուցի պատճառ կարող է լինել նույն այդ պրոգեստերոնը, քանի որ այն թուլացնում է կապանքները, հոդերն ավելի շարժունակ դարձնում, հարուցում օրգանիզմում ջրի կուտակում:
Բերանի մեջ մետաղական համի զգացողություն:
Առաջանում է հղիության ընթացքում: Այս շրջանում կանանց մոտ արտադրվում է մի հորմոն, որը հարուցում է տոքսիկոզի այնպիսի նշաններ, ինչպիսիք են սրտխառնուքն ու փսխումը: Դրանից բերանի մեջ մետաղական համի զգացողություն է առաջանում:
Եթե դուք ձեզ մոտ նկատել եք մեկ կամ մի քանի այսպիսի նշաններ, անպայման խորհրդակցեք բժշկի հետ:
Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը