
Ռուս աղջիկը դարձել է Miss BRICS International առաջին մրցույթի հաղթողը

Ռուս Ելենա Վերվեկինան դարձել է Miss BRICS International առաջին միջազգային մրցույթի հաղթողը, որը մայիսի 24-ին ավարտվել է Նյու Դելիում: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է BRICS-ի Ռազմավարական նախագծերի միջազգային միավորման նախագահ Լարիսա Զելենցովան:
Մրցույթն սկսվել է մայիսի 22-ին «BRICS Միավորում Բիզնես Համաժողով-2018» միջազգային հանդիպման շրջանակներում, որը բացվել է մայիսի 21-ին: Երկրորդ եւ երրորդ տեղերն զբաղեցրել են Իրանի եւ Հնդկաստանի ներկայացուցիչները: Մրցույթին մասնակցել են Բրազիլիայի, Հունգարիայի, Գերմանիայի, Զիմբաբվեի, Հնդկաստանի, Իրանի, Նեպալի, Նիգերիայի, Լեհաստանի, Ռուսաստանի, Ուգանդայի, Ճապոնիայի ներկայացուցչուհիները: