Բաժիններ՝

ՍԱՊԾ-ն տեղում ոչնչացրել է հայտնաբերած ժամկետանց սննդամթերքը

ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մասնագետները վերահսկողական գործողություններ են իրականացրել «Պարմա» ՍՊԸ-ին պատկանող սուպերմարկետների ցանցում. հայտնաբերվել է թեʹ տեղական արտադրության, թեʹ ներմուծված ժամկետանց կամ թերի մակնշմամբ սննդամթերք: Ընդհանուր առմամբ 7.4կգ և 283 տուփ (հատ) ժամկետանց սննդամթերքի առկա ողջ խմբաքանակը տեղում ոչնչացվել է (ապխտած ձուկ, մայոնեզ, բժշկական երշիկ, խոզապուխտ, ձու): Այս մասին  տեղեկացրին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Իսկ թերի մակնշմամբ ընդհանուր քաշով 142.37 կգ և 2201 տուփ (հատ) ապրանքի համար (զովացուցիչ ըմպելիքներ, չորաձուկ, երշիկի տեսականի, գարեջուր, հալվա, բնական հյութ, կետչուպ, մսային կիսաֆաբրիկատ, պանրի տեսականի, շոկոլադե սալիկներ, շերտավոր խմոր, աղի սիսեռ, սոուս, տարբեր ապրանքանիշերի սուջուխներ, բաստուրմաներ, լորի ձու, հումուս, մարինադ, մեղր, քաղցր յոգուրտ, նրբերշիկ, ապուխտի տեսականի, պաղպաղակ, ըմպելի յոգուրտ, կարագ, համեմունք, բանջարեղենային պահածո, ձուկ, աղ, չաման, չիր, ձեթ, հաց, մանանեխ, իշլի քյուֆթա, պելմեններ, քացախ, թխվածքաբլիթ, օղի, կոնյակ, լիկյոր, ռոմ, վիսկի) տրվել է իրացումը կասեցնելու և մակնշումը համապատասխանեցնելու կարգադրագիր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս