Բուժաշխատողների աշխատավարձերը կբարձրանա՞ն

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը բուժանձնակազմի աշխատավարձերի բարձրացման հարցն իրենց գերատեսչության առաջնային խնդիրներից է համարում: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Թորոսյանը նշեց, որ այս հարցին լուծում կարող են տալ մեկ-երկու ամսվա մեջ:

«Շատ կրիտիկական հարց է, մենք ունենք առաջնային օղակի բժիշկներ, որոնց աշխատավարձերը շատ ցածր են. պոլիկլինիկական անձնակազմի մասով է խոսքը: Հիմա մտքեր կբարձրաձայնեմ, խնդրում եմ դրանք չընդունեք որպես վերջնական լուծումներ: Քննարկվում է, որ բուժաշխատողներին էլ տրամադրվի սոցիալական փաթեթ՝ որպես հավելյալ պետական երաշխիք, ինչպես նաև աշխատավարձերի բարձրացման հարցը։ Մենք այդ որոշումներին կհանգենք այն ժամանակ, երբ կհավաքվեն բոլոր անարդյունավետ ծախսված փողերը: Դա կլինի մեկ-երկու ամսվա մեջ»,-ասաց Արսեն Թորոսյանը:

Նա նշեց նաև, որ ծրագիր առ ծրագիր ուսումնասիրում են՝ հասկանալու համար, թե այդ ներկայացված գումարները իրոք ծախսվում են, թե նկարվում։

Տեսանյութեր

Լրահոս