
«Չեմպիոնների լիգայի եզրափակիչն ուղղակի հերթական խաղ է». Մոհամեդ Սալահ

«Լիվերպուլի» կիսապաշտպան Մոհամեդ Սալահը կիսվել է Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Ռեալի» հետ կայանալիք խաղի սպասումներով:
«Ազնվորեն ասած, ես հավատացել եմ «Լիվերպուլի» հաջողությանը 100 տոկոսով հենց սկզբից: Երբ ես նոր էի եկել ակումբ, վստահ էի, որ մենք կարող ենք լավ խաղալ և հեռու գնալ Չեմպիոնների լիգայում: Եվ ահա մենք եզրափակչում ենք: Դա անհավանական լավ է:
Ինչ վերաբերում է եզրափակչի նկատմամբ վերաբերմունքին, ինձ համար յուրաքանչյուր հանդիպում ուղղակի հերթական խաղ է: Ես միշտ կենտրոնացած եմ հաղթանակի վրա: Չեմ ուզում լրացուցիչ ճնշում զգալ, բայց անխոս, հասկանում եմ, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կարևոր խաղ է ամբողջ թիմի համար»,- Սալահին է մեջբերում մերսիսայդցիների մամուլի ծառայությունը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը