
«Նեյմա՞րը. «Ռեալ» ուղարկում էին մոտ 50 ֆուտբոլիստի, բայց ոչ ոք չի եկել». Կրիշտիանու Ռոնալդու

«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է ՊՍԺ-ից՝ «Ռեալ» Նեյմարի հավանական տրանսֆերի մասին շշուկները:
«Մադրիդում միշտ խոսում են տրանսֆերների մասին: Ես անցկացրել եմ այստեղ 8 տարի, և այդ ամբողջ ընթացքում «Ռեալ» են ուղարկել մոտ 50 ֆուտբոլիստների, բայց ոչ ոք չի եկել:
Ասում են, որ մինչև սեպտեմբեր «Ռեալ» պետք է գան շատ խաղացողներ, բայց արդյունքում եզրափակիչ է հասնում միշտ նույն կազմը»,- ասել է Ռոնալդուն Mega TV-ին տված հարցազրույցում:
Մայիսի 26-ին «Ռեալը» Չեմպիոնների լիգայի եզրափակչում կհանդիպի «Լիվերպուլի» հետ: Խաղը տեղի կունենա Կիևի «Օլիմպիյսկի» մարզադաշտում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը