
Մաուրիցիո Սարին հինգշաբթի Լոնդոնում կհանդիպի «Չելսիի» ղեկավարության հետ

«Նապոլիի» նախկին մարզիչ Մաուրիցիո Սարին բանակցություններ է վարում Լոնդոնի «Չելսիիի» հետ: Ինչպես հաղորդում է Sportitalia-ն, իտալացի մասնագետը ժամանել է Լոնդոն, որպեսզի հինգշաբթի հանդիպի «կապույտների» ղեկավարության հետ:
Սարին հեռացավ «Նապոլիից»՝ ակումբում 3 տարի աշխատելուց հետո: Նրա տեղը նշանակվեց Կարլո Անչելոտին:
Մաուրիցիոյի նկատմամբ, «Չելսիից» բացի, հավակնություններ ունի նաև «Զենիթը»:
Լոնդոնցները, իրենց հերթին, պատրաստ են բաժանվել ևս մեկ իտալացուց՝ Անտոնիո Կոնտեից, սակայն վերջինս հետաքրքրված չէ պայմանագրի խզումով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը